• Thu. May 16th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ուկրաինայի զինված ուժերը շրջափակել են Լիման քաղաքը

ByEditor

Sep 30, 2022

Ռուս ռազմական թղթակիցներն ու բլոգերները հայտնել են, որ Ուկրաինայի զինված ուժերը գործնականում շրջափակել են Դոնեցկի Կարմիր Լիման քաղաքը, որը մայիսի վերջից գտնվում է ռուսական բանակի վերահսկողության տակ։ Այս մասին գրում է The Insider-ը։

 

Նշվում է, որ ռուսական զորքերը դուրս են եկել Յամպոլ և Դրոբիշևո բնակավայրերից։

 

Սեպտեմբերի սկզբին Ուկրաինայի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Իզյում, Կուպյանսկ և Բալակլիա քաղաքները, որոնք մարտ ամսից գրավված էին ռուսական զորքերի կողմից։ Միաժամանակ հաղորդվում էր Կրասնի Լիմանի համար մղվող մարտերի մասին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *